Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Քննարկվող տարբերակներից մեկով առաջարկվում է թույլ չտալ լրագրողների մուտքը ավագանու նիստերի դահլիճ, սակայն որոշումը դեռ վերջնական չէ. Ա. Գևորգյան

0

Քննարկվող տարբերակներից մեկով առաջարկվում է լրագրողների մուտքը ավագանու նիստերի դահլիճ թույլ չտալ, սակայն որոշումը դեռ վերջնական չէ: ԶԼՄ ղեկավարների հետ քննարկումների արդյունքում կորոշվի վերջնական տարբերակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Նա նշեց, որ սա բազմաթիվ քննարկվող տարբերակներից ընդամենը մեկն է: Քաղաքապետարանը նաև նախատեսում է հարցի հետ կապված քննարկում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

«Մենք առաջիկա 1-2 օրվա ընթացքում հրավիրելու ենք բոլոր լրատվամիջոցների պատասխանատուներին և այդ ժամանակ իրենց հետ քննարկելու ենք նախագիծը: Այդ մարդիկ կներկայացնեն իրենց առաջարկները, իրենց դիտարկումները, բոլորս միասին կքննարկենք, կգտնենք լավագույն տարբերակը: Դրանից հետո նոր վերջնական տարբերակի մասին կհայտարարենք»,- հայտնեց Արթուր Գևորգյանը:

«Ի վերջո, այնպես չի լինելու, որ դա թաքուն է պահվելու, ոչ մեկ չի իմանալու և մեկ էլ հանկարծ մի օր փաստի առաջ ենք կանգնելու: Բոլորս միասին անենք այդ ամեն ինչը, որը վաղը, մյուս օրը փակ բան չմնա: Ոչ մեկն էլ մեզ չմեղադրի, որ դրեցին ինչ-որ բան որոշեցին իրենք իրենց»,- ասաց քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ azatutyun.am-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանն ասել է. «Դեռևս, գոնե նախնական առաջարկների այն տարբերակով, որ պատկերացնում ենք, պետք է ստեղծենք ինչ-որ կոնկրետ մի վայր, որտեղից բոլոր հնարավորությունները ունենալու են ստանալու ամբողջ տեղեկատվությունը։ Բայց որևէ սահմանափակում չի դրվելու, որ լրագրողը գտնվի նույն նիստերի դահլիճի հարակից հատվածում: Պարտադիր չէ նիստերի դահլիճում լինելը, որևէ կերպով դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում: Լրագրողները շենքում շարունակելու են իրենց ազատ գտնվելու ռեժիմը նիստի օրերին»:

Ավելի վաղ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ներքին կանոնակարգում կատարվում են լրացումներ և փոփոխություններ՝ վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ: 

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքում ասվում է, որ օրերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին հանձնարարել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին հրավիրել էր Երևանի քաղաքապետարան՝ ցույց տալու, որ թույլ չեն տալիս իրենց մեքենաները կայանել քաղաքապետարանին տրամադրված կայանատեղում:  Ընթացքում լրագրողներին էր մոտեցել քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետը և հայտարարել, թե որևէ մեկը քաղաքապետարանի շենքում առանց իրենց թույլտվության նկարահանում անելու իրավունք չունի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса