Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Պետությունը կփոխհատուցի մինչև 15 աշխատանքային օր ժամ­կետով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնող կամավոր փրկարարին

0

Վաղը կառավարության հերթական  նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Սույն նախագծով նախատեսվում է որպես պետության կողմից փոխհատուցում սահմանել օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին փոխհատուցվող (վճարվող) միջին աշխատավարձի չափը և վճարման կարգը:

Նախագծի ընդունումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ, կապահովի «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման պահանջները:

Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա ֆինանսական ազդեցության գնահատականի հաշվարկը հնարավոր չէ կատարել համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса