Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Թուրքիան հերքել է Աֆրինում քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունը

0

Հաղորդումները սիրիական Աֆրինում թուրք զինվորականների կողմից իրականացված քիմիական հարձակումների մասին չեն համապատասխանում իրականությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:

Ավելի վաղ Աֆրինի քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտնել էր, որ թուրքական բանակը քրդերի դեմ մարտական գործողությունների ժամանակ միջազգային կոնվենցիայով արգելված զենք է կիրառել՝ նապալմ և քլորով արկեր:

Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործալակությունը, վկայակոչելով Աֆրինի հիվանդանոցի ղեկավար Ջոան Մոհամադին, ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արանդա գյուղում թուրք զինվորականների կողմից թունավոր նյութերի կիրառումից հետո շնչահեղձության ախտանշաններով 6 մարդ է դիմել հիվանդանոց:

«Ոչ մի խաղաղ բնակիչ չի զոհվել «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի շրջանակներում: Սև քարոզարշավ է անցկացվում արշավի դեմ: Քիմիական հարձակման մասին լուրեր են եղել: Դա կտրականապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է Աքսոյն Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса