Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

SpaceX ընկերությունը կրկին հետաձգել է համացանցի համար արբանյակներ տեղափոխող հրթիռի արձակումը

0

Ամերիկյան SpaceX ընկերությունը հերթական անգամ հետաձգել է Falcon 9 հրթիռի արձակումը Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ավիաբազայից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության թվիթերյան հաղորդագրությունը:

Մասնավորեցվում է, որ հետաձգումը կապված է մթնոլորտի վերին շերտերում ուժեղ քամիներով: Չորեքշաբթի հրթիռը պետք է տիեզերք հասցներ միանգամից երեք արբանյակ: Առաքելության հիմնական նպատակը իսպանական PAZ արբանյակը ցածր մերձերկրյան ուղեծիր հասցնելն է:

Արբանյակը պատկանում է իսպանական Hisdesat ընկերությանը: Նախատեսվում է, որ դրա վրա տեղադրված ռադարը Երկիր կփոխանցի բարձրորակ լուսանկարներ, որոնց որակը կախված չի լինի օրվա ժամից և ամպամածությունից:

Իսպանական արբանյակից բացի Իլոն Մասկի ընկերության հրթիռը պետք է տիեզերք դուրս բերի MicroSat-2a և 2b արբանյակները, որոնք կտան Starlink արբանյակների ամբողջական խմբավորման ստեղծման մեկնարկը, որը նախատեսված է համացանցի ազդանշանի տարածման համար:

Արձակումը նախատեսված է իրականացնել փետրվարի 22-ին՝ երևանյան ժամանակով 18:17-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса