Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

ՀՔԾ-ը քննում է Գրիշա Վիրաբյանի դիմումն ընդդեմ Գևորգ Կոստանյանի և Արտակ Զեյնալյանի

0

Հայաստանի ժողովրդական կուսակցության համակիր Գրիշա Վիրաբյանը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը և փաստաբան Արտակ Զեյնալյանն  իրեն կաշառք են առաջարկել, որն ինքը մերժել է, և որի վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից էլ դիմումն ուղարկվել է ՀՔԾ:

Tert.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ դիմումը ՀՔԾ-ն ստացել է. «Գրիշա Վիրաբյանի դիմումը ստացվել է, կատարվում է քննություն»:

Նշենք, որ ըստ Վիրաբյանի հայտարարության՝ դեռևս 2004 թվականին իրեն խոշտանգելու փաստը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված է համարել և պարտավորեցրել է ՀՀ իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, սակայն հարուցված քրեական գործերը կարճվել են: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса