Ամերիկյան Vulture պորտալը կազմել է սուպերհերոսների մասին ֆիլմերի լավագույն բացասական կերպարների ցանկը
Ամերիկյան Vulture պորտալը կազմել է սուպերհերոսների մասին ֆիլմերի լավագույն բացասական կերպարների ցանկը, որը գլխավորել է «Սև ասպետը» ֆիլմի Ջոկերը:
Այս դերը մարմնավորելու համար Հիթ Լեդջերն արժանացել է «Օսկար» մրցանակի:
Երկրորդ տեղում է հայտնվել Մայքլ Ջորդանի կերպարը: Խոսքն օրերս թողարկված «Սև պանտերա» ժապավենում ներկայացված Էրիկ Քիլմոնգերի կերպարի մասին է:
Սուպեր չարագործների եռյակը եզրափակում է Կին-կատուն՝ Միշել Փֆայֆերի դերակատարմամբ, որը նկարահանվել է 1992-ի «Բեթմենը վերադառնում է ֆիլմում:
