Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Ոռոգելի հողատարածքների կեսից ավելին ուղղակի չեն օգտագործվում, չմշակելու դեպքում հողի հարկը կտրուկ կբարձրացվի

0

Հայաստանի Հանրապետությունում ոռոգելի հողատարածքների չափը հասնում է 200 000 հա-ի, իսկ փաստացի ոռոգվող հողատարածքներինը՝ 98 000, ստացվում է, որ ոռոգելի հողատարածքների կեսից ավելին ուղղակի չեն օգտագործվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը` անդրադառալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին, ըստ որի  կան ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մշակվում:

Նա նշեց, որ այս ցուցանիշները ՋՏՊԿ իրականացրած ուսումնասիրությունների, գույքագրման արդյունքում ի հայտ եկած թվերն են: «Վարչապետի վերջին հանձնարարականի հիմքում ընկած է նույն գաղափարախոսությունը, որը որդեգրել է նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ հնարավորինս ավելացնել փաստացի ոռոգվող, մշակվող հողերի քանակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գյուղացիների դժգոհություններին` կապված ոռոգման ջրի վճարների, ընդհանրապես ոռոգման ջրի բացակայության հետ,  ինչի պատճառով այգիները չորանում են,  Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ վայրեր կան, որտեղ թեև մեկ հա-ի դիմաց փաստացի ոռոգումը հասնում է 90 դրամի, բայց բոլորից գանձվում է ընդամենը 11 դրամ, մնացած մասը արդեն իսկ սուբսիդավորվումէ պետության կողմից: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվանից գերնորմատիվային հողեր ունեցողների գերնորմատիվային մասը ներվել է, ու իրենք վճարելու են այնպես, ինչպես մնացյալ բոլոր գյուղացիները, որպեսզի վնաս չկրեն:

«Առավելևս այս տարի  աննախադեպ սակավաջուր եղանակային պայմաններ են և բարդ տարի է լինելու: Այսօրվա դրությամբ ջրամբարներում կա 245.23 մլն խմ ջուր, որն անցյալ տարվա համեմատ պակաս է 74 մլն խմ-ով»,-ասաց նա:

Խնդրի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում է խնդրել նաև Գյուղատնտեսության նախարարությունից:  Հարցին, թե ինչն է պատճառը, որ ոռոգելի հողատարածքների կեսից ավելին ուղղակի չեն օգտագործվում, շահութաբերության խնդիր կա՞ ու ինչ -որ աջակցություն նախատեսվո՞ւմ է խրախուսելու համար, Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության Վարչության պետ` Ռուդիկ Նազարյանը պատասխանեց, որ գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմաթիվ են:

«Դրանցից կարելի է նշել հիմնականները՝ ցածր եկամտաբերություն, հողօգտագործողի` սեփականատիրոջ բացակայություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, աշխատուժի բացակայություն կամ այլ աշխատանքով զբաղվածություն, հողի բերրիության ցածր մակարդակ, սահմանամերձ տարածքներում` ականապատվածություն կամ վտանգավոր տեղադիրք և այլն»,-ասաց նա:

Ռուդիկ Նազարյանը նշեց, որ չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու համար իրականացվում են կոնկրետ ծրագրեր և նախատեսվում են նոր այլ միջոցառումներ:

«Մասնավորապես` շարունակվում են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման (ավելի նպաստավոր պայմաններով), գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրերը, 2018 թվականից մեկնարկել են ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելու համար տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորման ծրագրերը, իրականացվում են ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման և արդիականացման ծրագրեր, շարունակելու են կառուցվել Վեդու, Կապսի և Մաստարայի ջրամբարները, ուսումնասիրվում է Արգիճիի և Աստղաձորի փոքր ջրամբարների կառուցման նպատակահարմարության հարցը, ուսումնասիրվում է ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու ներուժը, նախապատրաստվում են օրենսդրական փոփոխություններ` միտված գյուղատնտեսական հողերը անմշակ թողնելու դեպքում հողի հարկի կտրուկ բարձրացմանը և այլն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարել էր մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի խթանմանն ուղղված առաջարկություններ։ «Իրականում, կարծում եմ, սա պրոբլեմ է, որովհետև մենք բազմաթիվ ջանքեր ենք կիրառում, միջոցներ ենք ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքները ավելացնենք, երբ ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,-ասել է վարչապետը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса