Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

ՀՀԿ-ն այս շաբաթ ԱԺ-ին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում. Է. Շարմազանով

0

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնում այսօր լայն սպեկտրի քննարկման են արժանացել մի շարք ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր. ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ներկայացրեց, որ քննարկված թեմաներից մեկը եղել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

«Այս շաբաթվա ընթացքում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար,-ասաց նա,- անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի աջակցությունը: Այս մեկ շաբաթվա ընթացքում կհավաքենք այդ ստորագրությունները և կներկայացնենք Ազգային ժողովին»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ քննարկվել է նաև առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների թեման: «Առաջիկայում՝ մարտ ամսին, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, և Հանրապետական կուսակցությունը բոլոր մարզերում առաջադրել է թեկնածուներ՝ թե՛ ավագանու, թե՛ համայնքապետի»,- ասաց նա:

Նա նշեց, որ բացի ՀՀԿ-ից, ՏԻՄ ընտրություններին մասնակցում են նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները: Շարմազանովը նկատեց, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում այս ընտրություններին:

«Սա խոսում է այն մասին, որ կամ դեռևս չեն կարևորում տեղական ինքնակառավարման մարմինների կարևորությունը, կամ դեռևս չկան կայացած կառույցներ»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԱԺ առաջիկա նստաշրջանում ընտրելու են Դատական խորհրդի հինգ անդամներ: Նա տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում ՀՀԿ խմբակցությունը կքննարկի հարցը և Ազգային ժողովին կներկայացնի իր թեկնածուների ցանկը:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ ԳՄ նիստում քննարկվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մյունխենի համաժողովին: Շարմազանովը նկատեց՝ նախագահը ծրագրային ելույթ ունեցավ՝ հստակ ուղերձներ հղելով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса