Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին

0
Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին:


Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, Եվրոպացի խորհրդարանականներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Նալբանդյանը հանագամալից ներկայացրել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, անդրադարձել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այս կարևոր փաստաթութղը տարբեր բնագավառներում համագործակցության խոացման մեծ հնարավորություններ է ընձեռում:


Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումները, գոհունակությամբ նշել է, որ նախորդ տարվա մայիսին նմանատիպ հանդիպումնից ի վեր Հայասաստան-Եվրամիություն հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, որի գագաթնակետն էր Բրյուսելյան գագաթաժղովին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:


Ելույթում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ Նախագահի 2008թ. նախաձեռնությունը և դրան հետևած զարգացումները։


Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ժանաչմանը՝ կարևորելով Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորշումը։


Հայաստանի արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հանգուցալուծման հեռանկարներին:


Նախարարի ելույթից հետո Եվրախոհրհդարանի պատգամավորները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ընդյանմանը՝ ընգծելով, որ Եվրասիական միության անդամ Հայաստանի քայլերը օրինակելի են դրական ներգրավվածության տեսանկյունից։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության, տարածաշրջանային հիմնախնդիների վերաբերյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса