Добавить новость
ru24.net
World News
Март
2018

ԱԺ-ն քվեարկում է նախորդ օրը քննարկված նախագծերը. կանցկացվի ՍԴ նախագահի թեկնածուի քվեարկությունը (ուղիղ)

0

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ ԱԺ-ն քվեարկության կդնի նախորդ օրը քննարկված նախագծերը, ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում ժամը 10:30-ից մինչև 11:30 կընթանա ՍԴ նախագահի թեկնածուի նշանակման քվեարկությունը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն մարտի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Սահմանադրական դատարանի անդամների կազմից առաջադրել էր ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

ԱԺ-ն այնուհետև քվեարկությամբ կհաստատի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ, առաջին ընթերցմամբ կքվեարկվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «Միջազգային պայմանագրերի մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և դրանց կից մի շարք օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` օրվա կեսից ԱԺ պատգամավորների հարցերին կպատասխանեն կառավարության անդամները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса