Добавить новость
ru24.net
World News
Март
2018

«Ժողովուրդ». Դինա Ակոպովնայի դեմ հարուցված քրգործն ուշագրավ ընթացք է ստանում. երգիչ Սպիտակցի Հայկոն վերադարձրել է ԱՄՆ մուտքի արտոնագիրը

0

«Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերա­բերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություն­ներ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի և այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտո­նագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգ­նած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса