Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Մյանմայի նախագահը հրաժարական է տվել

0

Մյանմայի նախագահ Թհին Չժոն հրաժարական է տվել, հայտնում է BBC-ն՝ նշելով, որ հրաժարականի պատճառների մասին չի հայտարարվել:


Լրատվամիջոցը նշում է, որ այնուամենայնիվ, վերջին ամիսներին մտահոգությունները խորանում էին 71-ամյա նախագահի առողջական վիճակի առնչությամբ:


Թհին Չժոն նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2016 թվականից: Նա, սակայն, ըստ էության արարողակարգային առաջնորդ էր, երկիրը դե ֆակտո նախագահում էր ընդդիմադիր առաջնորդ Աուն Սան Սու Չժին:


Ինչպես նշվել է Facebook-ում նախագահական գրասենյակի էջում, Թհին Չժոն ցանկանում է «հանգստանալ»:


Նախագահի լիազորությունները կկատարի փոխնախագահ Մյին Սվեն, մինչև յոթ օրվա ընթացքում նոր նախագահի ընտրությունը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса