Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Նիցցայի հայ հոգևոր հովիվը շահել է կարգալույծ հոգևորականների դեմ դատը, նրան կհանձնվեն հովվատան փոխված փականների բանալիները

0

Մարտի 19-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հայ համայնքի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանի հովվատան գործով վճիռը կայացվել է: Ըստ դրա՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը շահել է դատը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

«Որոշման մեջ գրված է, որ դատարանը մերժում է նրանց բոլոր պահանջները և բացատրությունները (նկատի ունի Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությանը, որը տարիներ առաջ չի ընդունել Հայ առաքելական եկեղեցու կանոնադրությունը- Հ․ Հ․) ։ Ինչպես նաև հրահանգում է որոշման հրապարակումից հետո 24 ժամվա մեջ ինձ հանձնել հովվատան բոլոր փոխված փականների բանալիները, որ ես կարողանամ ազատ մուտք գործել իմ բնակարան։ Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր օրվա համար նախատեսվել է 100€ տուգանք։ Եվ երկրորդ՝ որոշման հրապարակումից հետո 24 ժամվա մեջ իրենց միջոցներով տեղադրել անհետացած նամակատուփս»,- ասաց հայր Գրիգորը:

Հիշեցնենք, որ Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը Tert.am-ին պատմել էր, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով իրեն: Իսկ հետո Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Tert.am-ին ասել էր, որ հայր Գրիգորին լուր էր հասել, որ իր տունը կողոպտել են։

Հիշեցնենք նաև, որ Նիցցայում նախկին կրոնական ընկերակցությունը չի ընդունել թեմական նոր կանոնադրությունը և սկսել է չճանաչել թեմի իշխանությունը: Կարգալույծ արված այս հոգևորականներն իրենց են վերցրել հայ բարերարների միջոցներով կառուցված Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդները եկեղեցական արարողություններին մասնակցում են վարձակալած ֆրանսիական եկեղեցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса