Добавить новость
ru24.net
World News
Март
2018

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրքը», որով ուսուցիչների կողմից քարոզչության իրականացման սահմանափակում է նախատեսվում

0

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ նախագիծը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով:

Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, որ ՀՀ ԸՕ-ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցությունն իր նախաձեռնությունն ու առաջարկությունն ուներ, որը չընդունվեց:

«Այս նախագիծը դրական միտում է պարունակում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ»,-ասաց նա:

Վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարված, և ուսուցիչների, բուժաշխատողների համար ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու սահմանափակում է նախատեսված:

Ըստ նրա, կարևոր է նաև այն փոփոխությունը, ըստ որի՝ գրանցված կուսակցությունը ընտրությունների բողոքարկման համար կարող է դիմել Վարչական դատարան, ինչը կանխարգելիչ գործոն է: Ըստ այդմ էլ նա հայտարարեց, թե «Ելքը» կողմ է քվեարկելու:

Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 65 կողմ, 31 ձեռնպահ քվեարկությամբ:

Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հանձնաժողովին ներկայացրել են առաջարկություններ, եթե իրենց առաջարկությունները կներառվեն հեղինակների կողմից՝ կողմ կքվեարկեն:

«Ելքի» անունից խոսեց Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ նախագծում բավական թերություններ կան, առաջարկել են շտկել. «Այս փուլում ձեռնպահ կքվեարկենք, հետագայում կտեսնենք»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса