Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջինին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса