Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Իսրայելը խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծել է Սիրիայում միջուկային ռեակտորը

0

Իսրայելը գաղտնազերծել է տեղեկատվությունն այն մասին, որ ավելի քան տասը տարի առաջ երկրի օդուժը ռմբակոծել է Սիրիայում միջուկային ռեակտորը: Այդ մասին ասված է բանակի մամուլի հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործողությունն իրականացվել է 2007 թվականի լույս սեպտեմբերի 6-ին: Նշվում է, որ օբյեկտը գտնվել է Դեր Զոր նահանգում՝ Դամասկոսից 280 մղոն հյուսիս-արևելք: Դրա կառուցումն արդեն ավարտին էր հասցվում:

«Չորս F-16 տիպի ինքնաթիռ վերացրել է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի համար միջուկային վտանգը»,- հայտարարել են զինվորականները:

Դրանով նրանք հաստատել են տեղեկությունները, որոնք մինչ այժմ շրջանառվում էին ԶԼՄ-ներում, բայց պաշտոնական մակարդակով չէին հաստատվում:

Բանակում նաև բացատրել են, թե ինչու գործողության մասին տեղեկությունը չէր հրապարակվում. Իսրայելը պատրաստվում էր Դամասկոսի կողմից պատասխան գործողությունների:

«Ընդամենը մի քանի տարի անց Դեր Զորը գրավեց ԻՊ-ը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վնաս նրանք կարող էին հասցնել, եթե միջուկային օբյեկտը հայտնվեր նրանց ձեռքում»,- հավելել են իսրայելցի զինվորականները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса