Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Լեհ հոգևորականին քննադատել են Հռոմի պապին շուտափույթ մահ ցանկանալու համար

0

Կրակովի արքեպիսկոպոսը դատապարտել է երկրի բարձրաստիճան հոգևորականներից մեկի ասածը, համաձայն որի՝ նա շուտափույթ մահ կցանկանա կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, եթե պոնտիֆիկոսը չսկսի խոհեմ վարք դրսևորել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Կրակովի արքեպիսկոպոս Մարեկ Յենդրաշևսկին ասել է, որ մեծ ցավով ու ափսոսանքով է տեղեկացել մոնսենյոր Էդվարդ Ստանյեկի ասածի մասին ու նրա հետ դեմ առ դեմ քննարկում է ունեցել:

Նախորդ ամիս Կրակովի եկեղեցիներից մեկում ունեցած ելույթի ժամանակ Ստանյեկը, որը հայտնի աստվածաբան է, հայտարարել էր, որ աղոթում է Ֆրանցիսկոս պապի՝ իմաստություն գտնելու ու սիրտը Սուրբ Հոգու առաջ բացելու համար: Նա նաև նշել էր, որ եթե Հռոմի պապն այդպես չվարվի, ապա ինքը կաղոթի նրա շուտափույթ վախճանի համար:

Ստանյեկը պնդել է, որ Ֆրանցիսկոս պապը հեռացել է Քրիստոսի իրական ուսմունքից ու սխալ է մեկնաբանում ողորմածության, գթասրտության գաղափարը՝ ընդունելով մուսուլմաններին ու թույլ տալով ամուսնալուծված կաթոլիկներին հաղորդություն ստանալ:

Ստանյեկը հավելել է, որ Հռոմի պապը Կաթոլիկ եկեղեցու համար օտար մարմին է:

Սակայն հոգևորականի վերադաս արքեպիսկոպոս Մարեկ Յենդրաշևսկին հակադարձել է այս ամենին՝ նշելով, որ Կրակովի ամբողջ թեմն ամեն օր անկեղծորեն աղոթում է Ֆրանցիսկոս պապի համար:

Պարբերականը մանրամասնում է, որ Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին հավատարիմ է ազգությամբ լեհ հանգուցյալ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի պահպանողական գաղափարներին, որոնք զգալի տարբերվում են գործող Պապի ներառական գաղափարներից:


Լեհ հոգևորականների մեծ մասն իր առաքելությունն է համարում ավանդական կաթոլիկ արժեքների պահպանումը ներկայում տարածում գտած աշխարհիկացման գործընթացից:

 

Էդվարդ Ստանյեկը

Մարեկ Յենդրաշևսկին




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса