Добавить новость
ru24.net
World News
Март
2018

ԱԺ-ն մերժեց «Մարտի 1-ի» վերաբերյալ «Ելքի» հայտարարության նախագիծը

0

ԱԺ-ում քվեարկության ներկայացվեց «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը:

Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, թե իրենք կիսում են 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը:

«Բայց ելնելով ներկայացված նախագծի տառացի մեկնաբանությունից, որտեղ իրավապահ մարմիններին ԱԺ-ի կողմից ուղղված պահանջ կա՝ որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, ուստի չենք մասնակցի քվեարկությանը»,-ասաց նա:

Վարման կարգով խոսեց նաև ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նշեց, թե պետք է փաստել, որ ընդդիմադիրները համակերպվեցին, որ ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված իրենց մտահոգությունները չեն փարատվում:

Կոստանյանը խոսեց նաև ձայնագրությունների մասին, որոնք պատկերում են, թե ինչպես են ցուցարարները կրակ բացում մեքենաների հետևից. «Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Քոչարյանը՝ որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ո՛չ Դուք ունեք պարոն Փաշինյան, ո՛չ ես, ոչ էլ որևէ մեկը այստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են, և դրանցով քննությունն իրանակացվում»,-ասաց նա:

Հայտարարության նախագիծը դրվեց քվեարկության, կողմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Այն մերժվեց 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса