Добавить новость
ru24.net
World News
Март
2018

ԵՊՀ շրջանավարտների միավորումը նախատեսում է երիտասարդ ընտանիքների համար Երևանում կառուցել 1000 նոր բնակարան

0

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը նախատեսում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային նոր ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը խնդրել է ՀՀ կառավարությանը քննարկել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով կադաստրային արժեքով իրեն վաճառելու հնարավորությունը։

Հարցն ընդգրկված է գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն ընձեռնել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

«Վերածնունդ» երիտասարդական ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса