Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Երիտասարդ քաղաքական լիդերներին ողջ փորձը փոխանցելու մասին Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում էր նաև Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին. Գ. Կոստանյան

0

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից, վերաբերում է բոլորին:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նրա գնահատմամբ՝ սա ամենակարևոր հարցերից է, քանի որ երկրի նախագահը բոլորի նախագահն է, և նա բոլոր երիտասարդների ներուժն օգտագործելու է երկրի բարօրության համար:

«Այո, ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև մեր հարգարժան գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին և բոլորին, եթե նույնիսկ քաղաքական ընդդիմություն են: Երկրի բարօրության համար պայքարող, երկրին նվիրված տղաների և աղջիկների ներուժն օգտագործվելու է ի շահ երկրի զարգացման: Սա վերաբերում է բոլորին՝ անկախ քաղաքական կամ այլ կողմնորոշումից»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է հարցին, ինչու է Սերժ Սարգսյանը ստանձնել առաջնորդներ ստեղծելու գործը, Կոստանյան ասաց, թե երկրի առաջնորդը, բացի երկիրը ղեկավարելուց, նաև այլ՝ չափազանց կարևոր գործառույթ ունի՝ սերնդի դաստիարակությունը և երկրի զարգացման շարունակականությունն ապահովելը:

«Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ, ո՞վ պետք է առաջարկեր, որ հարգելի՛ ժողովուրդ, ես իմ առաջ խնդիր չեմ դնում, որ միայն ՀՀԿ-ի երիտասարդները դառնան լիդեր, կամ այդ կուսակցության լիդերներն օգտագործվեն երկրի կառավարման մեջ: Այս խոսքով նախագահը փաստեց, որ բոլորի նախագահն է, բոլորի առաջնորդն է և յուրաքանչյուրի ներուժն օգտագործելու է»,-ընդգծեց նա:

Գևորգ Կոստանյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես եկավ, քանի որ կարծում է, որ երկրում ընդդիմություն չկա:

«Ցանկացած իշխանության և պետության համար ընդդիմության առկայությունն ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կայուն է իրավիճակը, չկան մեծ տատանումներ՝ քաղաքական և այլ դաշտերում, ինչը երաշխիք է երկրի զարգացման համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չլինի կայունության երաշխիք»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса