Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ. կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ` 27 (տեսանյութ)

0

Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց ՍԴ անդամների կազմից առաջադրված Հրայր Թովմասյանը:

Խորհրդարանում, ամփոփելով ընտրության արդյունքները, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 94-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, 27–ը` դեմ։

Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց վստահության համար, նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իր թեկնածությունն  առաջադրելու համար: «Ինչպես հնչեց, լավ ՍԴ նախագահ, թե ՍԴ լավ նախագահ, խոստանում եմ, երկուսն էլ կլինեմ»,-ասաց նա:

Թովմասյանն ասաց, որ երեկ դարձյալ նայել է Շահամիր և Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ Փառացը» և առաձնացրել է մի տող, որն, ըստ նրա, արդիական է և կարող է պատգամ լինել յուրանքաչյուրի համար:

«Այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է արդարությամբ և օրինականությամբ, կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ: Այս խոսքերն իրենց արդիականությունը պահպանում են նաև այսօր»,-ասաց ՍԴ նորընտիր նախագահը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 

Նշենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը եղել է Արդարադատության նախարար, ապա նախագահել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը:





Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса