Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Գենադի Զյուգանովը ճանաչել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները

0
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր ճանաչել է Վլադիմիր Պուտինի հաղթանակը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում:


«Մեր կողմից իրականացված զուգահեռ հաշվարկի արդյունքները վկայում են, որ Պուտինը հաղթել է Ռուսաստանի Դաշնության բոլոր տարածաշրջաններում: Քարոզարշավի ընթացքում արձանագրված ողջ անարդարությամբ և կեղտով հանդերձ, Պուտինի հաղթանակը ակնհայտ իրողություն է», - Զյուգանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:


Մարտի 18-ի ընտրություններում Գենադի Զյուգանովի փոխարեն Ռուսաստանի կոմկուսն առաջադրել էր Պավել Գրուդինինի թեկնածությունը:


Նա, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է քվեների մոտ 11 տոկոսը: Դա Ռուսաստանի նախագահական ընտրությունների պատմության ողջ ընթացքում կոմունիստների արձանագրած վատթարագույն ցուցանիշն էր:


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса