Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ

0
Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին։


Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը:


«Քվեատուփում առկա էր 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը», - ասաց Մելիքյանը։


Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության, իսկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին` նաև իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար։


«Ինչպես նշեցիք, թե՛ լավ Սահմանադրական դատարանի նախագահ, թե՛ Սահմանադրական դատարանի լավ նախագահ, խոստանում եմ, որ երկուսն էլ կլինեմ», - ասաց Թովմասյանը։


Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса