Բելգիայում պղնձե մալուխի գողության հետևանքով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
Բելգիայում խափանվել է Տուրնե և Բրյուսել քաղաքները կապող ուղևորատար էլեկտրագնացքների աշխատանքի գրաֆիկը, ինչի պատճառը մի քանի մետրանոց պղնձե մալուխի գողությունն է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Premiere ռադիոկայանին:
Նշվում է, որ վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայի երկրներում աճել է երկաթուղու երկայնքով տեղադրված պղնձե մալուխի գողությունների թիվը, ինչը լուրջ վտանգ է ստեղծում երթևեկության անվտանգության համար:
Հայտնի է, որ երկաթուղային մալուխը գողանում են այն գումարի դիմաց հանձնելու նպատակով, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի երկրներում:
Հաճախացած գողությունների պատճառով Բելգիայի երկաթուղային ընկերությունը (Infrabel) 2016 թվականին սկսել է փոխարինել պղինձն ալյումինով:
