Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Վոլոդյա Ավետիսյանը «Ազատության» հրապարակում նստացույց է սկսել

0

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր Ազատության հրապարակում նստացույց է սկսել: Նրան են միացել իր համակիրները, ովքեր, այսպիսով, բողոքում են դատարանների կողմից կայացված վճիռների դեմ, փորձում են կանխել իշխանությունների վերարտադրությունը:

«Մենք ժողովրդին կոչ ենք անում միավորվել հանուն Հայաստանի փրկության, ազատության, արդարադատության հաստատման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Նա նշեց, որ ուզում են Ազատության հրապարակում քննարկումներ անցկացնել, մարդկանց կողմից խորհուրդներ ու տեսակետներ լսել, թե ինչպես կարելի է արդյունավետ դարձնել պայքարի այս ճանապարհը:

«Մենք այս ամենն անում ենք ժողովրդի համար, ժողովրդին ենք ուզում միավորել: Ուզում ենք, որ ընդդիմադիրները սթափվեն՝ համախմբվեն հայրենիքի փրկության համար»,- ավելացրեց նա:

Հարցին՝ որքա՞ն եք շարունակելու նստացույցը, Ավետիսյանը պատասխանեց, որ իրենց պայքարը հավերժ է, միայն նստացույցով չէ, հանդիպումներ են անում կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ: Ըստ նրա՝ իրենց այցելել են դեռևս միայն «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամները, այլ կուսակցություններից ներկայացուցիչներ Ազատության հրապարակ չեն գնացել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса