«Քանի որ մենք չենք միջամտել ձեր ընտրություններին, որոշեցինք միջամտել ձեր եղանակին». Լավրովը՝ Ճապոնիայում տեղացած ձյան մասին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է Ճապոնիայի կլիմային «ռուսական միջամտության» թեմայով: Այդ մասին Facebook-ում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ բանակցությունների մեկնարկից առաջ: Ճապոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ Լավրովն իր հետ երկիր ձյուն է բերել:
«Քանի որ մենք չենք միջամտել ձեր ընտրություններին, որոշեցինք միջամտել ձեր եղանակին»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հետաքննում են նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը:
