Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Կառավարությունը մեր խողովակաշարն անվճար է տրամադրում Գազպրոմին, քանի որ վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա. Է. Մարուքյան

0

ԱԺ-ում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկմանը, որը վերաբերում է գազաէներգետիկ համակարգի խնդիրներին, «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ավելի վաղ հնչեցված հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը Գազպրոմին. «Որովհետև հստակ է, վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա ի՞նչ պետք է աներ»,-ասաց նա:

Կառավարության այն պնդումը, թե իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը և որ չկա գազի ավելի էժան առաջարակ, Էդմոն Մարուքյանի համար համոզիչ չէ: «Ես էլ ասում եմ՝ չենք հավատում կառավարության նման հայտարարություններին, որովհետև այստեղ շահերի խնդիր կա և այն համակարգը, որը ձևավորված է ՀՀ-ում, մարդիկ թույլ չեն տալիս քանդվի, փոփոխվի»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե համակարգի մեջ կա «լևի գազի» պատմությունը, որով  մարդիկ միլիոնատերեր են դարձել: Ըստ նրա՝ կորուստները ներառվել են սակագների մեջ, և քաղաքացիներն են վճարել:   

«Սա համարում եմ ոչ թե մասնագիտական, որ թիվը հիմնավոր լինի, սա քաղաքական հարց է, և այս քաղաքական հարցն անընդհատ այս խորհրդարանում քննարկվել է: Մարդիկ միլիոնատեր, միլիարդատեր են դարձել այս համակարգով, նայեք մարդկանց կարողությանը, հետո ասում են՝ գաղտնիք է աշխատավարձը: Խոսում են պետական համակարգի կոռուպցիայի մասին, որը ծիծաղելի է այս  համակարգի կոռուպցիայի հետ համեմատած, հումոր է ուղղակի»,-եզրափակեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса