Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Եթե որևէ մեկը հրապարակի Նիկոլ Փաշինյանի ասած տեսաձայնագրությունը, նրան կարելի է դատի տալ. Կոստանյան

0
Եթե որևէ մեկը հրապարակի Նիկոլ Փաշինյանի մատնանշած տեսաձայնագրությունը, նրան կարելի է դատի տալ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար, «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտեց նախկին գլխավոր դատախազ, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:


Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Կոստանյանն «Ազատությանն» ասել էր, թե «Մարտի1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին չի հարցաքննել, քանի որ այն, ինչի մասին խոսել է Քոչարյանը, որ «ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա», այդ ամենը տեսաձայնագրություններով նախաքննական մարմինն ունի։


Փաշինյանը մինչդեռ պնդում է՝ նախաքննական մարմինը չի կարող ունենալ այդպիսի տեսաձայնգրություն: Եթե կա, ապա Գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի դրանք, հակառակ դեպքում պարտավոր կլինի հարցաքննել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Կոստանյանին:


«Պարոն Փաշինյանն ասում է մարտահրավեր՝ կա՛մ թող ցույց տան ձայնագրությունները, կա՛մ ստում են։ Էդ ձայնագրությունը ոչ մեկ չի կարող ցույց տալ քանի քրեական գործն ընթացքի մեջ է, Ռուզաննա ջան, և էդ ձայնագրությունը, եթե որևէ մեկը հիմա ցույց տա, իրեն կարելի է դատի տալ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար։ Ես զարմանում եմ, անկեղծ ասած, որ պարոն Փաշինյանը կարող է ինձ կամ Գլխավոր դատախազին նման մարտահրավեր ուղարկել՝ քրեական հանցագործություն կատարելու եղանակով, այսինքն՝ կա՛մ հրապարակեք, կա՛մ սուտ եք ասում։ Անհարմար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոստանյանը։


Հարցին, թե դրան ծանոթանալու իրավունք տուժողի իրավահաջորդներն ունե՞ն, Կոստանյանը պատասխանեց. - «Տուժողի իրավահաջորդները Քրեական դատավարության օրենսգրքով բազմաթիվ իրավունքներ ունեն, այդ թվում՝ գործի նյութերին ծանոթանալու»։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Գևորգ Կոստանյանն իր հետ զրույցում հրաժարվել է նախկինում արած հայտարարությունից, մասնավորապես, որ ադ տեսաձայնագրություններն առկա են, նախկին Գլխավոր դատախազը պնդեց՝ երբևէ իր կյանքի ընթացքում իր ասածներից չի հրաժարվել։


Կոստանյան. - Ամոթալի կլինի ինձ համար հատկապես, որ ես երբևէ ինչ-որ բան ասեմ և հետո ասեմ՝ տենց բան չի եղել։ Իմ կենսագրության ընթացքում դա բացառվում է։


«Ազատություն». - Որպեսզի հստակություն մտնի այս հարցում՝ կա՞ տեսաձայնագրություն այն մասին, ինչի վերաբերյալ իր հարցազրույցում նշել էր Ռոբերտ Քոչարյանը, որ «որոշ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից, կրակում զինվորների վրա և նորից թաքնվում մեքենաների հետևում»։ Կա՞ Քոչարյանի այս ասածը փաստող տեսաձայնագրություն։


Կոստանյան. - Շատ հստակ հարցրեցիք, ես հիմա շատ հստակ պատասխան տամ՝ էն, ինչ-որ տվել եմ էս ամբողջ ընթացքում. բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, որոնց վրա հիմնվելով հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանը, որպես երկրորդ նախագահ և ոչ միայն այդ ձայնագրությունները, ինչ ձայնագրություն, որ կա «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ, բոլոր ձայնագրությունները գտնվել և գտնվում են նախաքննության տրամադրության տակ։


«Ազատություն». - Այդ թվում մեքենաների հետևից դուրս գալու և զինվորների վրա կրակելու, թաքնվելու դրվա՞գը։


Կոստանյան. - Այդ թվում՝ հանրապետության նախագահի կողմից այդ առնչությամբ արված հայտարարությունների մասով։



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса