Добавить новость
ru24.net
World News
Март
2018

ՀՀ-ն Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները. դեռևս մրցունակ առաջարկ չունենք. նախարար

0

Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, բայց դեռևս մրցունակ առաջարկ չի ստացել:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նա նշեց, որ ինքն առավոտյան է վերադարձել Թուրքմենստանից, սակայն դեռևս վաղ է խոսել շոշափելի արդյունքների մասին: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, թե բոլոր հարցերը քննարկվել են:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե խնդիրը քաղաքական հարթության մեջ է, քանի որ Ռուսաստանին Հայաստանըն չի կարող հակադրվել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն տվյալ դեպքում չկա»:

Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀ-ում Իրանի դեսպանները մեկ անգամ չեն ասել, որ պատրաստ են ՀՀ-ին ավելի մատչելի գներով գազ վաճառել, ավելին՝ խոսվում էր նույնիսկ 100 դոլարի մասին, Աշոտ Մանուկյան ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունից մրցունակ առաջարկ չունենք: Մրցունակ առաջարկ ասելով՝ նկատի ունեմ, որ այն պետք է լինի ավելի էժան, քան մենք այսօր ստանում եք: Մենք 100 դոլարի առաջարկ (նկատի ունի 1000 խմ գազը – Tert.am) չենք ստացել»:

Աշոտ Մանուկյանը վստահեցրեց, որ ինքը գրեթե օնլայն ռեժիմով Հայաստանում Իրանի դեսպանի հետ շփվում է, բայց դեռևս 100 դոլարով գազ տրամադրելու առաջարկ չի ստացել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса