Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Հայկ Բարսեղյանին ազատ են արձակել, փորձաքննության են վերցրել նրա դանակը

0

Սառը զենք պահելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանին՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն, ազատ են արձակել:

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Հայկ Բարսեղյանը:

Վերջինս նշեց, որ իրենից վերցրել են իր դանակը, որպեսզի անցկացնեն փորձաքննություն: «Փորձաքննություն անելուց հետո կվերադարձնեն»,- ասաց նա:

Հ. Բարսեղյանը նշեց, որ Ոստիկանությունը բաժնում իրեն դրսևորել է ընթացակարգին համապատասխան, բայց բերման ենթարկելուց առաջ խախտումներ է թույլ տվել. իր հետ խոսել են «դու»-ով, «մունաթով»:

Բերման ենթարկվելու ընթացքում Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսանկարահանել է Ոստիկանության գործողությունները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса