Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Իմ խորին համոզմամբ՝ որևիցե հարցի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել. Դ. Հարությունյան

0

Երբևէ Արդարադատության նախարարը որևէ դատական ակտի վերաբերյալ որևէ կարծիք չի արտահայտել, և դա ճիշտ է:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը`անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ երեկ կայացված վճիռներին:

Հարցին՝ դեպքեր եղել են արդյոք, որ քաղաքական պատճառներով ՀՀ-ում մարդիկ են դատապարտվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Ո՛չ, իմ խորին համոզմամբ՝ որևիցե հարցի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել»:

Նախարարը, պատասխանելով հարցին,  թե այդ դեպքում ինչպես կորակի Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 10 տարի 5 ամիս ազատազրկման վճիռը, նշեց.

«Դուք կարող եք ունենալ այլ կարծիք, ես կարող եմ ունենալ այլ կարծիք, բայց սա հարցաքննություն չէ»:

Դավիթ Հարությունյանը գտնում է, որ Արդարադատության որևէ նախարար որևէ դատական ակտի վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել, ինչն իր գնահատմամբ ճիշտ է:

«Արդարադատության նախարարը չպետք է կարծիք հայտնի որևէ դատական ակտի վերաբերյալ: Անկախ նրանից՝ ես կուսակցական եմ, թե ոչ, ես Արդարադատության նախարարն եմ, ինչի հետ դուք ստիպված եք հաշտվել: Իմ առաքելությունն ավելի շատ արդարադատության քաղաքականության ոլորտում է, և եթե ես որևէ մի հարցի վերաբերյալ կարծիք ունեմ, ես դա արտահայտում եմ՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելով»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10, 5 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանն ազատազրկվել է  5, 5 տարով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса