Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Նախագահի հրամանագիրը կլինի՝ կիմանաք. Հայկազ Բաղմանյանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նշանակման մասին

0

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նշանակման մասին երբ կլինի ՀՀ գործող նախագահի հրամանագիրը, հանրությունը կլսի, կիմանա, կտեղեկանա:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ:

«Ես չեմ էլ կարդացել»,- լակոնիկ պատասխանեց Հայկազ Բաղմանյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ըստ  «Հայկական ժամանակ»-ի՝ այսօր առավոտից շրջանառության մեջ լուրեր են դրվել, թե ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ:

Հարցին էլ, թե նման առաջարկ արդյոք եղել է, նախկին զինվորականը հարցով պատասխանեց՝ ասելով . «Դա Ձեզ հետաքրքրո՞ւմ է», ապա դրական պատասխան ստանալով՝ հակադարձեց, թե դա անձնական հարց է, ու ավելացրեց. «Նախագահի հրամանագիրը երբ կլինի, կլսեք, կտեսնեք, կիմանաք»:

Հիշեցնենք նաև, որ Հայկազ Բաղմանյանն իր  պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса