Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Պեսկովը հերքել է Լավրովի սպասվելիք հրաժարականի մասին լուրերը

0

Կրեմլում խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել ԶԼՄ-ների շահարկումներին առ այն, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իբր հեռանում է զբաղեցրած պաշտոնից:

«Եկեք շնորհավորենք Սերգեյ Վիկտորի Լավրովին ծննդյան օրվա առթիվ և ուշադրություն չդարձնենք սպեկուլյացիաներին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ RTVI հեռուստաալիքը, հղում անելով մի շարք աղբյուրների, հաղորդել էր, որ Լավրովը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում, քանի որ վաղուց ցանկացել է հեռանալ նախարարի պաշտոնից, որն զբաղեցնում է 2004 թվականից:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն այսօր նշում է իր 68-ամյակը: Իր ծննդյան տարեդարձը նախարարը տոնել է Տոկիոյում, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով: Այսօր առավոտյան նա բանակցություններ է վարել ճապոնացի գործընկերոջ հետ, որը շնորհավորել է Լավրովին և նրան ֆուտբոլի գնդակի տեսքով տորթ հյուրասիրել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса