ՌԴ ԱԳՆ-ը Բրիտանիայում Սկրիպալի նկատմամբ հարձակումն անվանել է ահաբեկչություն ռուսների դեմ
Մոսկվան ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի նկատմամբ հարձակումը Մեծ Բրիտանիայում համարում է ռուսների դեմ ուղղված ահաբեկչական գործողություն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Զենքի վերահսկողության հարցերով վարչության տնօրեն Վլադիիմիր Երմակովը:
«Մեծ Բրիտանիայի տարածքում երկու ռուս քաղաքացու նկատմամբ հարձակում է իրականացվել: Ներկայացրե՛ք մեզ բոլոր տվյալները այն գործի մասին, որը մեր կարծիքով, ռուս քաղաքացիների դեմ գործված ահաբեկչություն է: Մեզ ոչինչ չեն տալիս: Մեզ ասում են ինչ-որ «Նովիչոկի» մասին, Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի վրա իրագործված հարձակման մասին: Եվս մեկ անգամ կրկնում եմ. երկու ռուս քաղաքացի է հարձակման ենթարկվել Մեծ Բրիտանիայի տարածքում»,- ասել է Երմակովը չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր Սկրիպալների թունավորման շուրջ ստեղծված իրավիճակին:
