Добавить новость
ru24.net
World News
Март
2018

«Բանանցի» բրազիլացի կիսապաշտպանը «Գանձասար-Կապանին» խփած գոլի մասին. Նույն զգացումը կունենայի ցանկացած այլ թիմին գոլ խփելիս

0

«Բանանցի» 24-ամյա հարձակվող Վալմերսոն Գարսիա Պրայան Հայաստանի առաջնության 19-րդ տուրի՝ «Գանձասար-Կապանի» հետ Գյումրիում կայացած խաղում դարձել է դուբլի հեղինակ` երկու դեպքում էլ հավասարեցնելով հանդիպման հաշիվը:

 

Արդյունքում, «Բանանցը» ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել խաղն ու մեկ միավոր է վաստակել բրազիլացի ֆուտբոլիստի նախկին թիմի հետ խաղում:
 

Այս և մի քանի այլ հարցերի մասին «ArmSport.am»ը զրուցել է Վալմերսոնի հետ:

 

«Գանձասար-Կապանի» հետ լավ խաղ անցկացրինք: Գիտեինք, որ բարդ է լինելու, քանի որ մրցակիցը հիանալի թիմ ունի: Երկու անգամ նրանք առաջ էին հաշվի մեջ, բայց Աստծո օգնությամբ կարողացանք հավասարեցնել հաշիվն ու փրկել խաղը»,- ասում է ֆուտբոլիստն ու խոսում նախկին թիմի դարպասն ուղարկած երկու գոլերի մասին.

 

«Շատ ուրախ էի: Փառք Աստծո կարողացա երկու գոլ խփել: Իհարկե, դա այն արդյունքը չէր, որը մենք կուզենայիք գրանցել, բայց հանգամանքների բերումով, երբ երկու անգամ զիջում էինք հաշվի մեջ, կարծում եմ՝ գոհացնող էր նաև ոչ-ոքին: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գրավեցի նախկին թիմիս դարպասը, կարծում եմ՝ նորմալ է: Հավատացած եմ, որ ուրախության նույն զգացումը կունենայի, եթե ցանկացած այլ թիմի գոլ խփեի: «Գանձասարը» հիանալի թիմ է, շատ եմ հարգում նրանց, բայց սա իմ աշխատանքն է: Այսօր ես «Բանանցում» եմ ու շատ երջանիկ եմ այստեղ»,- նշում է բրազիլացի ֆուտբոլիստը:

 

Խոսելով ընթացիկ մրցաշրջանում «Բանանցի» մրցաշարային հավակնությունների մասին՝ Վալմերսոնը հավաստիացնում է, որ իր թիմը կներդնի ողջ ուժերը մրցանակային տեղ զբաղեցնելու համար.

 

«Մենք շատ լավ թիմ ունենք և քրտնաջան աշխատում ենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար, որն է, մասնավորապես, չեմպիոն դառնալը: Գիտենք,որ դա անքան էլ հեշտ չի լինի: Ամեն դեպքում, շարունակում ենք պայքարը նաև Գավաթի խաղարկությունում: Կներդնենք մեր առավելագույն ուժերը հաջող հանդես գալու համար»,- ասում է Վալմերսոնն ու հավելում, որ մտադիր է շարունակել ելույթները երևանյան ակումբում նաև հաջորդ մրցաշրջանի ընթացքում.

 

 

«Հայաստանի առաջնությունում խաղալն ինձ համար շատ լավ փորձ է: Փառք Աստծո, կարողացել եմ լավ հարմարվել, չնայած Բրազիլիայի հետ որոշ տարբերություններ, իհարկե, կան: «Բանանցի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ և մտադիր եմ այն ավարտին հասցնել: Աստված գիտի, թե դրանից հետո ինչ կլինի»:

 

Վալմերսոն Գարսիան մեր կայքի վարկածով ճանաչվել է Հայաստանի առաջնության 19-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը: Ասում է՝ ֆեյսբուքից է իմացել այդ մասին.

 

«Այդ մասին որոշ բաներ տեսա «Բանանցի» ֆեյսբուքյան էջում: Շատ ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվում է: Կփորձեմ մշտապես լավ խաղեր անցկացնել, որպեսզի կարողանամ օգնել «Բանանցին»՝ հասնելու իր առջև դրված նպատակներին»:

 

Հիշեցնենք` Վալմերսոնը 2016-ից 2017 թվականներին է հանդես եկել կապանյան թիմում: Իսկ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում 14 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса