Ֆիլիպե Կոուտինյո. Մենք պետք է լրացնենք Նեյմարի բացը Բրազիլիայի հավաքականում
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է Ռուսաստանի հետ կայանալիք ընկերական հանդիպման, ինչպես նաև Նեյմարի վնասվածքի մասին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի և Ռուսաստանի միջև ստուգողական խաղը կկայանա մարտի 23-ին:
«Փորձում եմ Իսպանիայում հարմարվել իմ նոր թիմին:
Դեռ շատ քիչ ժամանակ է անցել, բացվում եմ, անընդհատ սովորում, փորձում եմ ձևավորել իմ նոր ոճը:
«Բարսելոնայում» մարզումները մի փոքր տարբերվում են: Հավաքականում պետք է ցույց տաս այն ամենը, ինչ կարողանում ես:
Ինչ վերաբերում է Նեյմարի բացակայությանը, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Իհարկե, նրա բացակայությունը կզգացվի, սակայն մենք պետք է դա հաղթահարենք: Վերջին շրջանում մենք որպես կոլեկտիվ շատ ենք հզորացել: Կարծում եմ, որ մարտավարությունում փոփոխություններ չեն լինի: Պարզապես Նեյմարին կփոխարինի մեկ այլ ֆուտբոլիստ:
Եթե խոսենք Ռուսաստանում ռասիսզմի մասին, ապա կասեմ, որ շատ բարդ հարց է: Աշխարհում կա ռասիզմի խնդիր, որը չպետք է գոյություն ունենար: Մենք պետք է խաղադաշտ դուրս գանք և խաղանք: Ռասիզմի մասին խնդիրները պետք է որոշեն այդ հարցով զբաղվողները»,- Կոուտինյոյի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ը:
