Добавить новость
ru24.net
World News
Март
2018

12-ամյա ֆուտբոլիստ Էրիկը և լրագրող Սամվելը՝ Ֆուտբոլը Հանուն Բարեկամության ծրագրում Հայաստանը ներկայացնելու մասին

0

«Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրում Հայաստանը այս տարի ներկայացնելու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի սան Էրիկ Հարությունյանը և պատանի լրագրող Սամվել Գևորգյանը:

 

Armsport.am-ը զրուցել է 12-ամյա տղաների հետ, ովքեր մեծ ուրախությամբ պատրաստվում են ամռանը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին.

 

Էրիկ Հարությունյան. «Ուրախ եմ, որ ես ընտրվեցի:

 

Ամեն ինչ արեցի մարզումների ընթացքում: Տանը մեծ ուրախությամբ ընդունեցին իմ գնալու հանգամանքը: Հավաքվեցինք, քեֆ արեցինք (ծիծաղում է,- խմբ.): Մայրս և հայրս շատ ուրախացան իմ ընտրվելու առթիվ: 

 

Ուզում եմ ճանաչել իմ ապագա ընկերներին, կարդում եմ իրենց մասին: Այստեղ ինձ շատ օգնեցին, ուրախացան ինձ համար: Ակադեմիայում բոլորս հավասար ենք: Լավ է, որ լեզուների իմացությունն օգնեց ինձ, ես շնորհակալ եմ ուսուցիչներիս»:

 

Պատանի լրագրող Սամվել Գևորգյանը, ով մրցաշարում ևս իր մեծ ներգրավածությունն է ունենալու, ասաց. «Շատ ուրախ եմ, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը: Ակտիվ եղա, տեսանյութեր պատրաստեցի, նաև հարցազրույց վերցրի: Լրագրողական կրթությունը մայրիկից եմ ստացել, ով լրագրող է: Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, նաև լրագրություն: Հնարավոր է մարզական լրագրող դառնամ»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса