Thai Airways ավիաընկերությունն այլևս չի տեղափոխի գեր ուղևորներին
Թաիլանդական Thai Airways ավիաընկերության նոր Dreamliner ինքնաթիռների բիզնես-դասի նստատեղերը կհամալրվեն անվտանգության բարձիկներով և ամրագոտիներով, որոնք գեր ուղևորները չեն կարողանա օգտագործել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:
Ավիաընկերության անվտանգութjան բաժնի փոխնախագահի խոսքով՝ ավելի քան 142.24 սմ իրան ունեցող ուղևորները չեն կարողանա ամրացնել նոր ամրագոտին այնպես, որ դրանք համապատասխանեն անվտանգության չափանիշներին:
Այս նորարարությամբ պայմանավորված՝ ավիաընկերությունն ուղևորների համար սահմանափակումներ է սահմանել՝ կապված իրանի չափսի հետ, ինչպես նաև արգելել է երեխաների տեղափոխումը գրկներին, ինչը նույնպես հնարավոր չէ ամրագոտիների դիզայնի պատճառով:
