Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Լավ կլիներ, որ Ադրբեջանը խոսեր այն մասին, թե ինչպես է կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները. Շավարշ Քոչարյան

0

Կրեատիվ առաջարկություններ արվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Կրակովում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ով ասել էր, թե Էդվարդ Նալբանդյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրեատիվ առաջարկներ է հնչեցրել:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Կրակովում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկվել է շփման գծում տեղադրել հետաքննության մեխանիզմներ, ընդլայնել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը:

«Կողմերի միջև վստահություն ստեղծելու համար, բանակցային գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է, որ չկրակեն, չսադրեն և այն, ինչ պայմանավորվել ենք Կրակովում, եթե կյանքի կոչվի, անհրաժեշտ պայման է, որ խոսենք բանակցային գործընթացի առաջընթացի մասին»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը վերջերս պարբերաբար հայտարարում, որ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն ընտրություններից հետո, ԱԳ փոխնախարարն ասաց, որ այն, ինչ հայտարարում է պաշտոնական Բաքուն, որևէ կերպ չի առնչվում բանակցային սեղանի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների հետ:

«Լավ կլիներ, որ Ադրբեջանը խոսեր այն մասին, թե ինչպես է կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները»,- հավելեց Քոչարյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса