Добавить новость
ru24.net
World News
Март
2018

Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է անհրաժեշտ համարում հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգնել ԱՄՆ-ին համաշխարհային կարևորության բազմաթիվ խնդիրներ լուծելու հարցում, և որ իր դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում կղեկավարվի «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքով:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Թրամփի թվիթերյան հաղորդագրությունը:

«Նրանք կարող են օգնել լուծելու Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ԻՊ-ի, Իրանի և նույնիսկ սպառազինման գալիք մրցավազքի հետ կապված խնդիրները: Բուշը փորձել է ընդհանուր լեզու գտնել, սակայն չի բավականացրել խորաթափանցությունը: Օբաման և Քլինթոնը փորձել են, սակայն նրանք չունեին կա՛մ էներգիա, կա՛մ քիմիա: Խաղաղություն ուժի միջոցով»,- գրել է ամերիկացի առաջնորդը:

Հիշեցնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ քննադատորեն էին մոտեցել այն հարցին, որ Թրամփը զանգահարել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса