Добавить новость
ru24.net
World News
Март
2018

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սկսում են բանակցել պողպատի և ալյումինի մաքսատուրքերի հարցի շուրջ

0

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը և ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը պայմանավորվել են ԱՄՆ նախագահի վարչակամի մակարդակով խորհրդակցություններ սկսելու մասին, որպեսզի փոխշահավետ լուծում գտնեն ալյումինի և պողպատի ներկրման հարկերի հարցում:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գործակալության տիրապետության տակ հայտնված հաղորդագրությունը: «Մենք պայմանավորվել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ անհապաղ սկսել առևտրին վերաբերող հարցերի քննարկումը, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ պողպատի և ալյումինի մասին», - ասվում է հաղորագրության մեջ:

Ավելի վաղ Մալմստրյոմը հաստատել էր ԱՄՆ առևտրի նախարարի հետ իր հանդիպումը Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի գործունեության տարածման շրջանակից ԵՄ բոլոր երկրները դուրս բերելու հարցով:

Հիշեցնենք, որ մարտին Թարմփը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրք սահմանել՝ 25% և 10 % համապատասխանաբար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса