Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

«Արսենալ»-ը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

0
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հինգշաբթի ուշ երեկոյան սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և մեկ շաբաթից կայանալիք պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ:


Դաշտի տերերից երկուական գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Լակազեթը և Աարոն Ռամսին, հյուրերի միակ գնդակը խփեց Ալեքսանդր Գոլովինը:


Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, 61-րդ րոպեին նրան խաղադաշտում փոխարինեց Ալեքս Իվոբին:


Սա լոնդոնյան ակումբի հինգերորդ անընդմեջ հաղթանակն է անհաջողությունների շրջանից հետո:


Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիո»-ն 4:2 հաշվով առավելության հասավ ավստրիական «Զալցբուրգ»-ի, Մադրիդի «Ատլետիկո»-ն 2:0 հաշվով՝ Լիսաբոնի «Սպորտինգ»-ի, գերմանական «Լայպցիգ»-ը 1:0 հաշվով՝ ֆրանսիական «Մարսել»-ի նկատմամբ:


 


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса