Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

ՉԼ. «Ռեալը» պարտվեց, սակայն Ռոնալդուի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաջորդ փուլում է (տեսանյութ)

0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղը պարզապես պատմական դարձավ: «Արքայական» ակումբը 1:3 հաշվով պարտվեց, բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպումն անցավ գերֆանտաստիկ լարված պայքարում:

 

Հանդիպման 2-րդ և 37-րդ րոպեներին Մարիո Մանջուկիչը 2 գոլ խփեց: 

 

61-րդ րոպեին Կեյլոր Նավասի կոպիտ սխալից հետո Մատուիդին 3-րդ գնդակն ուղարկեց «Ռեալի» դարպասը:

Ամեն ինչ գնում էր լրացուցիչ ժամանակ: 

 

Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին թուրինյան թիմի խաղացողները սեփական տուգանայինում Վասկեսի նկատմամբ խաղխտեցին կանոնները: Հանդիպման մրցավար Մարկ Օլիվերը նշանակեց 11 մետրանոց. մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ Ջանլուիջի Բուֆոնը: Փոխարինման մտավ Վոյցեխ Շչեսնին:

 

11 մետրանոցը հստակորեն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 90+8-րդ րոպեին հուժկու հարվածով խոցելով դարպասը:

 

Դիմակայության արդյունքով 4:3 և «Ռեալը» կիսաեզրափակչում է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса