Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Բասկետբոլ. Երևանում մեկնարկել է մինչև 17 տարեկանների միջազգային մրցաշար

0

Ապրիլի 12-15-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում տեղի է ունենում մինչև 17 տարեկանների միջազգային մրցաշար: Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Մրցաշարին մասնակցում են Երևանի «Գրանդ սպորտ», Ռուսաստանի «Ռոստով», Ուզբեկստանի «Տաշկենդ» և Լատվիայի «Վնտսպիլս» ակումբները: Մեկնարկային օրը միմյանց հետ ուժերը չափել են Երևանի «Գրանդ սպորտն» ու «Ռոստովը» ,որտեղ 72:82 հաշվով «Գրանդ սպորտը» պարտություն կրեց:

 

«Ռոստովի» կազմում հանդես է գալիս Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի խաղացող Արտյոմ Պեչենջյանը: Օրվա մյուս խաղում, Լատվիայի «Վնտսպիլսը» 124:61 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի «Տաշկենդի» նկատմամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса