Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Էդեն Ազար. Ես գոհ չեմ իմ մարզավիճակից

0

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը «Skysports»-ի հետ զրույցում խոսել է իր մարզավիճակի մասին:

 

«Վերջին երկու ամիսների ընթացքում ես գոհ չեմ իմ մարզավիճակից: Հիմնական պատճառը մեր ցուցանիշներն են, չէ՞ որ ես ֆուտբոլ եմ խաղում ոչ թե իմ, այլ թիմի համար: Եթե ես լավ խաղ եմ ցույց տալիս, բայց մենք չենք հաղթում, ես երջանիկ չեմ լինում:

 

Իմ կարծիքով ավելի լավ կլինի, եթե ես վատ խաղամ, բայց թիմը հաղթի 1:0 հաշվով: Ես վաղուց եմ ֆուտբոլ խաղում և մտնում եմ խաղադաշտ իսկապես նվիրված խաղալու համար: Եթե կարող եմ գոլ խփել, խփում եմ, եթե կարող եմ փոխանցել, փոխանցում եմ: Ես պարզապես ցանկանում եմ երջանիկ լինել խաղադաշտում, իսկ եթե հաղթում ես, երջանիկ ես դառնում»,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք, որ «Չելսին» 32 տուրերից հետո Անգլիայի Պրիմեր Լիգայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 57 միավորով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса