Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Չինացի լուսանկարիչը հեքիաթային տեսարաններ է ստեղծում առօրյան պատկերող կադրերից (լուսանկարներ)

0

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ավելի է հեշտանում ինքնարտահայտվելն ու գաղափարներով կիսվելը: Մարդիկ հնարավորություն ունեն առանց տնից դուրս գալու ամբողջ աշխարհին ներկայացնելու իրենց աշխատանքը և արձագանք ստանալու ամենատարբեր երկրներից:

Գրեթե բոլորին հասանելի սարքավորումների օգնությամբ հնարավոր է ոչ միայն արագ արձանագրել և փոխանակվել տեղեկություններով, այլ նաև՝ խմբագրել աշխատանքները:

Այսպես, չինացի լուսանկարիչ Կատրինա Յուն, օգտվելով տարբեր ֆոտոխմբագրիչներից և իր երևակայությունից, հեքիաթային տեսարաններ է ստեղծում առօրյայի կադրերից:

Կատրինայի խոսքով՝ ինքը սիրում է պատմություններ պատմել պատկերների միջոցով ու այդ իսկ պատճառով ընտրել է լուսանկարչությունը:

«Ուզում եմ ցույց տալ իմ լուսանկարները խմբագրելուց առաջ ու հետո և ապացուցել, որ ամենևին էլ բարդ չէ ստեղծել այն, ինչ միշտ պատկերացրել եք: Վերջիվերջո, միակ սահմանը ձեր երևակայությունն է», - ասել է Կատրինան:

Ստորև կիսվում ենք տաղանդավոր լուսանկարչի աշխատանքներով, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса