Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

«Մեծ առաջընթաց». Կիմ Չեն Ընը հայտարարել է միջուկային ու հրթիռային ծրագրերի դադարեցման մասին, Թրամփն արձագանքել է

0

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Փհենյանի կողմից միջուկային ու հրթիռային փորձարկումների դադարեցման, ինչպես նաև միջուկային փորձարկումների համար նախատեսված խոշոր կայանի փակման մասին, գրում է The Guardian-ը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:

«Ապրիլի 21-ից Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումներն ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը»,-հայտարարել է Կիմ Չեն ԸՆը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արձագանքել է հյուսիսկորեացի առաջնորդի կարևոր հայտարարությանը՝ այն անվանելով «լավ լուր»:

«Հյուսիսային Կորեան համաձայնել է դադարեցնել միջուկային փորձարկումներն ու փակել խոշոր միջուկային փորձակայանը: Սա շատ լավ նորություն է թե՛ Հյուսիսային Կորեայի, թե՛ ամբողջ աշխարհի համար. մեծ առաջընթաց»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ այժմ սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը:

Դրանից հետո նա ամբողջությամբ մեջբերել է հյուսիսկորեացի ղեկավարի հայտարարությունը:

Հայտնի է, որ պաշտոնական Սեուլն ու Տոկիոն ևս արձագանքել են այս նորությանը՝ ընդգծելով, որ Կիմ Չեն Ընի որոշումն էական առաջընթաց է ու բարենպաստ պայմաններ է ստեղծում կայանալիք միջկորեական համաժողովի ու  Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса