Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

«Ժողովուրդ». Բողոքի ցույցերի նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին. նրանք փորձում են Ն. Փաշինյանի վրա ազդել տարբեր միջոցներով

0

«Ակնհայտ է` արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, և հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զար­գացումներից: Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ երեկ Սերժ Սարգսյանի հետ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ: «Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ այս օրերին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա իշխանությունները փորձում են ազդել նա­և ամենատարբեր միջոցներով:

Մասնավորապես` նրա շրջապատի անդամների միջոցով փորձելու են համոզել` դադարեցնել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները և երկխոսության նստել: Անգամ այս գործին խառնվել են Արցախից տարբեր հայտնի դեմ­քեր իրենց հերթին պայքարը դադարեցնելու և երկխոսության առաջարկ միջնորդություններով են հանդես եկել: Միայն թե, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաև արցախյան բանագնացներին առայժմ չի հաջողվում համոզել Փաշինյանին: Իսկ երեկ արդեն հանրահավաքում նա հրապարակել է օրակարգային հարցերը, որոնց շուրջ իշխանությունների հետ երկխոսության կգնա`վարչա­պետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո քաղաքական պայ­մանավորվածության համաձայն`Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, և Սահմանադրության համաձայն`իրա­վունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հրաժարականի և ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսք գնացել է նաև Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն վարչապետը այդ տարբերակի մասով լռել է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса