«Հրապարակ». Պաշտոնի համար կպայքարի մի քանի կին դատավոր
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին Վճաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երևանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաև ԲԴԽ անդամ։
Նրան դժվար թե երկրորդ առաջխաղացումը պարգևեն: Երկրորդը Նաիրա Մարգարյանն է, ով 1999-ից դատավոր է: Մյուսը 34-ամյա Նորա Կարապետյանն է՝ Մալաթիայի դատարանից: Իսկ Անատոլի Մաթևոսյանի թոշակի գնալուց հետո թափուր է նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը, որի համար պայքարում են նույն դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանն ու Արսեն Մկրտչյանը։ Ավելի հավանական է Մկրտչյանի նշանակումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
