Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

«Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց». Սաակաշվիլի

0

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում արդեն 9-րդ օրն ընդդեմ ՀՀ իշխանությունների շարունակվող բողոքի ցույցերին։


«Շատ եմ մտահոգ Հայաստանում խաղաղության ու այդ շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայով։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանությունների մեջ գտնվող իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց։ Ու, ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային, և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։ 

 


Հիշեցնենք, որ արդեն 9-րդ օրը Հայաստանում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Այսօր ցուցարարների երթը սկսվելու է առավոտյան ժամը 11:00-ին՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածից։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса